Սնունդը և առողջությունը
Թեյ. պատրաստման և օգտագործման ճիշտ ձևը
Եթե սիրում եք թեյ, ուրեմն անպայման պետք է իմանաք, թե ինչպես պետք է այն պատրաստել ու օգտագործել, որ օգուտ տա, ոչ թե վնաս: Մեզանից ոմանք սխալներ են անում` փորձելով համեղ թեյ պատրաստել: Թվում է, թե թեյ պատրաստելը հասարակ բան է, ու հարկ չկա հետևել ինչ-որ կանոնների:
Այո, իսկապես էլ թեյն օգտակար է: Սև և կանաչ թեյերը պարունակում են հակաօքսիդանտներ` կատեխիններ: Դրանք օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալներից` անկայուն մոլեկուլներից, որոնք հարձակվում են բջիջների վրա, վնասում կարևոր միացությունները: Թեյի բաղադրության հակաօքսիդանտները խոչընդոտում են ազատ ռադիկալների քայքայիչ գործունեությունը և հաղթանակում այդ պայքարում:
Սակայն թեյն օգուտից բացի կարող է նաև վնասել, եթե այն ճիշտ չպատրաստենք ու օգտագործենք: Չինաստանի թեյի հնագույն մշակույթում խոսվում է սխալ օգտագործման պարագայում դրա վնասների մասին: Այն շարադրված է 10 արգելքի ձևով:
Չի կարելի թեյ խմել դատարկ ստամոքսին: Չինացիներն ասում են, որ եթե դատարկ ստամոքսին թեյ խմեք, ապա այն, ընկնելով օրգանիզմ, իր սառը բնույթով կարող է սառեցնել ստամոքսն ու փայծաղը, ինչը նման է «տուն գայլի ներխուժմանը»:
Չի կարելի եռման թեյ խմել, քանի որ դա կարող է գրգռել կոկորդը, կերակրափողն ու ստամոքսը: Եթե եռման թեյ ու կերակուր օգտագործելը երկարաձգվի, ապա թվարկված օրգաններում հիվանդագին փոփոխություններ կառաջանան: Այդ խնդրով զբաղվող բժիշկներն ասում են, որ թեյի ջերմությունը չպիտի գերազանցի 550 – ը:
Չի կարելի նաև սառը թեյ խմել: Եթե տաք կամ գոլ թեյն օրգանիզմը թարմացնում է, պայծառացնում գիտակցությունը, տեսողությունը սրում, աչքերը «բացում», ապա սառը թեյը տհաճ ազդեցություն է ունենում:
Օրգանիզմում սառնություն է առաջանում, ու լորձ է կուտակվում:
Շատ թունդ թեյ նույնպես չի կարելի օգտագործել: Տանինի մեծ խտությունն ու կոֆեինը կարող են անքնություն ու գլխացավ առաջացնել:
Չի կարելի թեյը երկար եփել: Եթե թեյի գույնը չափազանց երկար է թրմվում, ապա եթերայուղերն ու բազմաֆենոլները սկսում են «ինքնակամ» օքսիդանալ, թեյը կորցնում է թափանցիկությունը, համային որակներն ու բույրը: С և P վիտամինների օքսիդացման հետևանքով նվազում է բուժական նշանակությունը : Բացի այդ, եթե թեյը երկար ժամանակ գտնվում է տաքության մեջ, ապա վերածվում է մանրէների բազմացման նպաստավոր միջավայրի:
Չի կարելի թեյը մի քանի անգամ թրմել: Սովորաբար 2-3-րդ անգամ օգտագործելու դեպքում թեյախոտն արդեն բավարար քանակությամբ օգտակար նյութեր չի պարունակում:
Կատարվել է փորձ ու ստուգվել թեյի որակն ամեն եփելիս. առաջին անգամ թեյախոտից եփուկն օգտակար նյութերի գրեթե կեսն իր մեջ է առնում, երկրորդ անգամ` 35%-ը, երրորդ անգամ` 10%-ից պակաս: Իսկ եթե այն օգտագործվում է 4 և ավելի անգամ, ապա թեյից մնում են միայն վտանգավոր բաղադրիչները, քանի որ դրանք ամենավերջում են «հանձնվում»:
Ուտելուց անմիջապես առաջ չի կարելի թեյ խմել, քանի որ դրանից թուքն ավելի կջրիկանա: Դրանից ճաշն անհամ կթվա, ինչպես նաև տեղի կունենա մարսողական օրգանների կողմից պրոտեինի յուրացման նվազում: Իսկ եթե իսկույն թեյ խմելու պահանջ ունեք, ապա խմեք ուտելուց գոնե կես ժամ առաջ:
Անմիջապես ուտելուց հետո նույնպես չի կարելի թեյ խմել, քանի որ ցանկացած ըմպելիք, այդ թվում` թեյը, անմիջապես ուտելուց հետո հանգեցնում է ստամոքսահյութի խտության նվազման ու ամբողջ մարսողական համակարգի աշխատանքի դանդաղեցման: Եթե կամենում եք անուշաբույր թեյ վայելել, ապա միայն մեկ ժամ անց:
Թեյով չի կարելի դեղ խմել: Թեյի մեջ լուծվող դաբաղանյութերը տրոհվելով տանին են անջատում և դժվարացնում յուրացումը: Դրա համար էլ ասում են, որ թեյը քայքայում է դեղը:
Երեկվա կամ նախորդ օրվա թեյը նույնպես վտանգավոր է, քանի որ ոչ միայն վիտամիններից զուրկ է, այլև մանրէների բազմացման համար գերազանց միջավայր:
Իսկ եթե այդ թեյը դեռևս չի փչացել, ապա այն կարելի է կրկին օգտագործել բուժական, սակայն արտաքին կիրառման նպատակով: Մեկ օրվա հնություն ունեցող թեյը հարուստ է տարբեր թթուներով ու ֆտորով: Այդ միջոցը կտրում է մազանոթներից արյունահոսությունը: Այն հարմար է բերանը ողողելու, բերանի խոռոչի, լեզվի ցավը մեղմելու և արյունահոսող լնդերը բուժելու համար: Դրանով կարելի է տրորել մաշկի վնասված ու բորբոքված հատվածները: Նախորդ օրվա թեյով լվանալով աչքերը` կարելի է մեղմել ծակծկոցը, տհաճ զգացողությունը, իսկ բերանն առավոտյան ատամները մաքրելուց առաջ և ուտելուց հետո ողողելը թարմության զգացում կպատճառի: Ի դեպ, փոքրիկների ատամնացավի դեպքում ևս առաջարկվում է թեյի թուրմով ողողում կատարել: Այն, ցավազրկելուց բացի, ամրացնում է ատամները:
15.04.2013 Մեդ-Պրակտիկ
07.02.2014
Հարգելի Susanna, բարև Ձեզ, քանի որ գոյություն ունեն թեյերի պատրաստաման ամենատարբեր մեթոդներ, իսկ ներկա դրությամբ կայքում բացակայում է թեյի պատրաստման բաղադրատոմսեր, ուստի խորհուրդ ենք տալիս հետևյալ ռուսերեն հոդվածի հղումը.
http://www.fresher.ru/2010/05/21/razlichnye-sposoby-prigotovleniya-chaya/
Հետագայում մենք կտեղադրենք թեյերի պատրաստման հայերեն տարբերակը:
susanna
04.02.2014
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ